Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողությունների հետեւանքով հունվարի 2-ի գիշերը վիրավորված Վոլոդյա Հարությունյանին առաջիկա օրերին կտեղափոխեն վերականգնողական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Վոլոդյայի վիճակը բավականին լավ է, սակայն ողնաշարի վիրահատությունից հետո նրան վերականգնվել է հարկավոր: Կամ Կարմիր խաչի, կամ էլ մեկ այլ վերականգնողական կենտրոն կտեղափոխվի զինծառայողը»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ զինծառայողին ԼՂՀ-ում վիրահատել էին. նրա թոքն ու երիկամն էր վնասվել: Երեւանում էլ հունվարի կեսերին Վոլոդյա Հարությունյանը ողնաշարի
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ.-ի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:
Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: