News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռիգայում «Արեւելյան գործընկերության» մայիսյան գագաթաժողովից չարժե ակնկալել ծրագրի մասնակիցների՝ Եվրամիությանը անդամակցելու պոտենցիալ ժամկետների մասին, հայտնել է  Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչը։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Ռիգան չի դառնա այն քաղաքը, որում կհայտարարվի եվրոպական հեռանկարը։ Ռիգան պետք է դառնա այն քաղաքը, որտեղ մենք ուժի մեջ ենք պահում եվրոպական հեռանկարը եւ որում  մենք կխոսենք մեր եվրոպական գործընկերների հետ խոր եւ ընդլայնված փոխգործակցության մասին, երբ գա ժամանակը, երբ դրան պատրաստ լինեն ԵՄ-ն եւ արեւելյան գործընկերները», -  Լատվիայի արտգործնախարարի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

«Գագաթաժողովին պետք է հաստատվի եվրոպական հաստատուն կամքը «Արեւելյան գործընկերության» անդամների հետ ինտեգրումը՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի, կրկնել է Ռինկեւիչը։ Բացի այդ, համոզված է նա, ԵՄ-ն պետք է ազդարարի ինտենսիվ փոխգործակցությունը արեւելյան եւ հարավային այլ հարեւանների հետ շարունակելու մասին, ներառյալ Հայաստանը, այլ ոչ թե միայն Ասոցացման համաձայնագիրը ստորագրածների հետ։

Միաժամանակ, լատվիական դիվանագիտության ղեկավարը տեսկետ է հայտնել, որ Ռիգայում կայանալիք բարձր մակարդակով հանդիպմանը հարկավոր է հայտարարել «Արեւելյան գործընկերության» մասնակիցների հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման ծրագրի մասին, եթե իրականացվեն բոլոր պահանջները։

Ռինկեւիչը նաեւ ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ ԱՄՀ-ին կոչ է արել ակտիվացնել Ուկրաինային տնտեսական օգնություն հատկացնելուն ուղղված աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ