News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունների համար կարեւորորագույն խնդիր է երկրի անվտանգության ապահովումը: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում սահմանամերձ Չինարի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեզ համար կարեւորագույն խնդիր է երկրի սահմանների անվտանգության ապահովումը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկրի բնակչությունն իրեն ապահով զգա, շարունակի իր խաղաղ արարումը: Մեր երկրի անվտանգությանը վերաբերող խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Սահմանամերձ համայնքների խնդիրները եւս մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ դուք այն հերոս ժողովուրդն եք, որ ապրում եք հակառակորդի կրակի տակ»,-՝ նշեց նա:

Անդրադառնալով բնակիչներից մեկի մտահոգությանը, որ պայմանագրային հիմունքներով բանակում զինվորական ծառայության անցած զինծառայողները շատ ցածր աշխատավարձ են ստանում՝ Շարմազանովն ընդգծեց, որ կիսում է մտահոգությունը՝ խոստանալով հարցը քննարկել կառավարության հետ եւ կփորձեն լուծում գտնել խնդրին: «Ես համաձայն եմ, որ նրանց ստացած գումարը բավարար չէ: Պետությունը շահագրգռված է, որպեսզի բարձրանան ոչ միայն պայմանագրային զինծառայողների, այլ նաեւ բժիշկների, ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձերը: Ես ձեր բարձրացրած հարցը կքննարկեմ կառավարության հետ եւ կփորձենք լուծում գտնել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ հարցը կարելի է քննարկել այն համատեքստում, որպեսզի բարձրացվեն պայմանագրային այն զինծառայողների աշխատավարձերը, ովքեր ծառայում են առաջին գծում: «Ես կարծում եմ, որ սա կարող է արդյունավետ լուծում լինել: Կարծում եմ, որ մենք պետք է բարձրացնենք այն զինծառայողների աշխատավարձերը, ում ծառայությունն առավել վտանգավոր է կյանքի համար»,- նշեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ