Աշտարակի Բյուրական գյուղում հունվարի 30-ին ինքնասպանություն է տեղի ունեցել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն գյուղի բնակչին հայտնաբերել են իր տան պատշգամբի վանդակաճաղից կախված վիճակում: Նա 67 տարեկան էր, ազգությամբ ռուս:
Նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է: Հարուցվել է քրեական գործ: Մահվան հանգամանքները պարզվում են: