News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2014 թ. դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա եւ ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա Արման Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Արարատի մարզի Ավշար գյուղի խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 3 անծանոթ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Բ.-ն վնասվածքները ստացել է 2014 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վեդի քաղաքում, 45-ամյա Գեւորգ Տ.-ի եւ 33-ամյա Էդիկ Մ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Գեւորգ Տ.-ն եւ Էդիկ Մ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ