Անհայտ ավտոմեքենայի վարորդը, հունվարի 30-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Աղավնի Ա.-ին եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: