News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոփ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին: Նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երևանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:

Այս մասին հաղորդում է «Նախախորհրդարանի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ «Հիմնադիր Խորհրդարանի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշում էր. «Ստացվել է տեղեկություն, որ Բերձոր են բերվում քաղաքացիական հագուստով ոստիկանական ուժեր, որոնք պետք է խոչընդոտեն ավտոերթի ընթացքը դեպի Արցախ։ Տեղեկացնենք, որ այս պահին ավտոերթը հասել է Վայոց Ձորի մարզ եւ շարունակում է իրազեկման ավտոերթը դեպի Արցախ»:

Տպել
Ամենաշատ