News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ավտոտնակում լկտիաբար հարձակվեց վրաս, մոտիկացավ, անպատվեց, հայհոյեց, տապոռ էր, չաքուջ էր, խփեցի գլխին, ընկավ ու սպանվեց: Այս մասին իր ինքնախոստովանական ցուցմունքուն հայտնել է որդու՝ 47-ամյա Գերման Ոսկանյանի սպանության մեջ մեղադրվող նրա հայրը՝ Կարապետ Ոսկանյանը:

Այս պատմությունը բաժանվում է մի քանի մասերի: Առաջինը՝ որդու անհետանալու մասին հայտարարությունն էր ոստիկանության բաժնում: Հենց այդ փուլում էլ ի հայտ են գալիս հակասություններ ցուցմունքներում, մասնավորապես՝ Գերման Ոսկանյանի անհետանալու հանգամանքների շուրջ: Երկրորդ մասը վերաբերում է գործի  բացահայտմանը, երրորդը՝ Գերման Ոսկանյանի գլխին բազմաթիվ վնասվածքներով դին, ինչպես նաեւ հանցագործության գործիք կացինը հայտնաբերելուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ եւ այլեւս տուն չի վերադարձել:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ որոնողական աշխատանքների արդյունքում` հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով:

Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը` 1940 թ. ծնված Կարապետ Ոսկանյանը:

Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան եւ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը եւ հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն եւ տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել:

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է:

Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել եւ հանձնվել է նախաքննական մարմնին:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ