News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում բնակչության 7%-ը՝ մոտավորապես 300 հազար մարդ, գտնվում է աղքատության շեմից այն կողմ. նրանցից միայն 90 հազարը երեխաներ են: Այս մասին echo.azի հետ զրույցում հայտարարել է երեխաների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Նաբիլ Սեիդովը:

Նրա խոսքով՝ այդ 90 հազար երեխաներից կեսից ավելին ֆինանսական խնդիրների պատճառով հնարավորություն չունի դպրոց հաճախելու, մնացած մասն էլ հնարավոր է՝ ցանկացած պահի դադարի դպրոց հաճախել: Մեծ մասամբ, այս խնդիրն առկա է երկրի մարզերում: Ադրբեջանում դպրոց չի հաճախում երեխաների եւս մեկ խումբ՝ մուրացիկ-թափառաշրջիկները: Որոշ տեղեկություններով՝ այդպիսի երեխաների թիվը 2-5 հազար է: Այստեղ հաշվարկված չեն գնչուների երեխաները, որոնք ի դեպ, ավելի մեծ թիվ են կազմում:

Ադրբեջանում կրթություն չեն ստանում նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաները: Այսպիսի 63 հազար երեխաներից 10 հազարը զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից:

«Մեզ մոտ բացակայում է անհատական ուսուցման համակարգը: Չկան դպրոցներ, որոնք հարմարեցված են հենց հաշմանդություն ունեցող երեխաների համար, այդ պատճառով էլ այս երեխաները ստիպված մնում են տալը»,- նշել է Նաբիլ Սեիդովը:

Այսպիսով, ամփոփելով բոլոր թվերը՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանում 70-80 հազար երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ