Սլովակիայի հյուսիսում օտարերկրյա քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով 3 մարդ զոհվել, 24-ը՝ վիրավորվել է:
«Երեք մարդ զոհվել, 2-ը ծայրահեղ վիճակում են, 4-ը լուրջ վնասվածքներ են ստացել, 18-ը՝ թեթեւ վնասվածքներ», - հայտարարել է վթարային ծառայության ներկայացուցիչը:
ՆԳՆ-ի ներկայացուցի տվյալներով՝ մահացածների թվում մեկը Ուկրաինայի քաղաքացի է, երկուսը՝ Չեխիայի Հանրապետության, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Վթարը տեղի է ունեցել Սպիշսկի-Շտվրտոկ քաղաքի մոտակայքում: Պրահայից դեպի ուկրաինական Ուժգորոդ քաղաք չվերթն իրականացնող ավտոբուսը բախվել է ճանապարհի հենարանին: Ավտոբուսում 40 մարդ է գտնվել:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: