News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում, այսօր՝ հունվարի 31-ին, Սուրբ Սարգսի հիշատակության տոնը քայլերթով է սկսվել:

Վիրահայոց թեմում միշտ էլ մեծ ոգեւորությամբ եւ սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվում է հունվարի 31-ին, իսկ ոգեւորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ: Սբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր ոչ միայն հայ, այլեւ այլազգի երիտասարդների համախմբում է հայ եկեղեցու շուրջ: Այդպես էր նաեւ այս տարի:

Հունվարի 30-ին, ուրբաթ օրը, հավատարիմ մնալով ավանդույթի ուժ ստացած քայլերթին, թբիլիսահայ երիտասարդությունը հավաքվեց Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում: Ուխտավորների թափորը հոգեւոր հայրերի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով եւ խաչվառներով, ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող հինավուրց Սուրբ Սարգիս մատուռը:

Ուխտավորների բազմամարդ թափորը, որին միացած էին տարբեր տարիքի հավատացյալներ, մատուռի ավերակների մոտ աղոթք արեց, մոմեր վառեց եւ իր ուխտը կատարելուց հետո, շարականների երգեցողությամբ քայլերթով հասավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի ու միացավ հարյուրավոր հավատացյալներին:

Բազմամարդ եկեղեցում տեղի ունեցավ նախատոնակ երեկոյան ժամերգություն: Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավատացյալներին ուղղված քարոզի խոսքում խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու եւ զինակիցների քրիստոնեության համար նահատակության մասին: Հոգեւոր հայրը՝ Սուրբ Սարգիս բարեխոսի օրհնությամբ երիտասարդությանը մաղթեց երջանկություն, հավատացյալներին առողջություն, Վրաստան, Հայաստան եւ Արցախ աշխարհներին խաղաղություն եւ բարգավաճում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:

Սուրբ Սարգիսը նաեւ Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին, նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում Վիրահայ հավատացյալների թափորի քայլերթին ուղեկցելու եւ երթեւեկային ճանապարհով խաղաղ ընթացքը ապահովելու համար:

Հունվարի 31-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ տոնական Սուրբ եւ Անմահ Պատարագ: Հավարտ Պատարագի, պատարագիչ քահանա Տեր Նարեկ Ղուշչյանը հավատացյալներին կրկին հիշեցրեց Սուրբ Սարգիս զորավարի եւ նրա զինակիցների քրիստոնեական հավատի համար նահատակության պատմությունը, խոսեց տոնի խորհրդի մասին եւ, շնորհավորելով երիտասարդներին, կատարեց նրանց օրհնության կարգ:

Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հավուր պատշաճի նշվեց Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության տոնը եւ մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ