News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոռնելյան Համալսարանի դոկտոր Դեվիդ Ջաստը հետեւելով ճաշի ժամանակ դպրոցականների վարքագծին, գտավ այն պատճառը, թե ինչու են երեխաները բանջարեղենը եւ մրգերը թողնում ափսեի մեջ: Պարզվում է, որ շատ դպրողներում ճաշից անմիջապես հետո երեխաները դուրս են գալիս զբոսնելու, այդ իսկ պատճառով շտապում են արագ ավարտել ճաշը եւ դուրս գալ խաղալու մաքուր օդին:

Արդյունքում մրգերն ու բանջարեղենը որպես առավել պակաս համեղ մթերք մնում են ձեռք չտված: Դոկտորի խնդրանքով Յուտա նահանգի երեք դպրոցներում 6-12 տարեկան երեխաների շրջանում անցկացվել է էքսպերիմենտ. Նրանց կերակրել են զբոսանքից հետո, հայտնում է Kedem-ը:

Այս դեպքում երեխաները ափսեի մեջ թողնում էին զգալիորեն ավելի քիչ սնունդ, քանի որ հոգնած էին ու բավարարված եւ ոչ մի տեղ չէին շտապում: Նոր կարգացուցակը 54%-ով բարձրացրել է մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը, իսկ երեխաների 45%-ը ընդհանրապես առաջին անգամ սկսեցին դպրոցում ուտել օգտակար մթերք: Դոկտորի դիտարկման արդյունքներով ԱՄՆ-ում կազմակերպվել է դպրոցական նախաճաշի Պետական ծրագիր, որի նպատակը կրտսեր դպրոցականների սննդակարգի փոփոխություններն էին, ուղղված առավելապես բուսական սննդի օգտագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ