News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք ոստիկանական մեքենաներով Բերձոր չհասած ճանապարհին հարձակվել են «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Այս մասին հաղորդում է «Նախախորհրդարանի» մամուլի ծառայությունը:

Ըստ այդմ, վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոբ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին. նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երեւանից-Արցախ «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ