News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Asda սուպերմարկետների ցանցը որոշել է տգեղ եւ ոչ ախորժաբեր տեսք ունեցող մրգերն ու բանջարեղենը 30% զեղչով վաճառել՝ նպատակ ունենալով մարդկանց դրդել ավելի լավ վերաբերվել նման պտուղներին եւ նվազեցնել սննդային թափոնների քանակը:

Kedem-ի փոխանցմամբ, «Beautiful on the Inside» («Գեղեցիկ՝ ներսից») կոչվող նախագիծը ղեկավարում է հայտնի խոհարար Ջեյմի Օլիվերը, ով ձգտում է Մեծ Բրիտանիայում նվազեցնել սննդային թափոնները:

Նրա խոսքով, այդ մթերքները համով չեն տարբերվում նորմալ ձեւ ունեցող բանջարեղենից եւ մրգերից: Մարդիկ միանգամայն հանգիստ կարող են օգտագործել դրանք: Տգեղ մրգերն ու բանջարեղենը վաճառվելու են առանձին փաթեթներում, իսկ այս ակցիան անցկացվելու է հինգ խանութներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ