News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի 73-ամյա դատավոր Սերջիո Մատարելան դարձել է  Իտալիայի Հանրապետության 12-րդ նախագահը։

Նա ընտրվել է 7 տարի ժամկետով՝ իտալական խորհրդարանի երկու պալաների համատեղ նիստում անցկացված քվեարկությամբ, 20 մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ծնունդով Պալերմոյից Սերջիո Մատարելան քաղաքական կարիերան սկսել է 1980 թ.՝ «Կոզա նոստրա» մաֆիայի պատվերով իր եղբոր՝ Պիերսանտի Մատարելայի սպանությունից հետո, որը Սիցիլիայի նահանգապետն էր: 

Մատարելայի արժանիքներից նշում են այն, որ նա կապ չունի 1990-ականների «Մաքուր ձեռքեր» կոռուպցիոն սկանդալի գործում:  1990-ականներին Մատարելան սկսել է աջակցել Ռոմանո Պրոդիին: 2001թ.  նա խորհրդարան է ընտրվել արդեն «Մարգերիտա» ձախակենտրոնական կուսակցության կողմից: 2011 թ. Մատարելան ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ