News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա հարձակվելու հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 3 հոգի: Այս մասին NEWS.am-ին թղթակցի ասաց « Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել մի լրագրող՝ անունը Անուշավան, նա Մոսկվայից է, նրա մոտ կասկածում են կոտրվածքներ, այժմ հետազոտություններ են անում: Հայտնի են ծեծի ենթարկվածներից 2-ի անունները՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը: Վերջինի առողջական վիճակը ծանր է:

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենց վրա հարձակվել է ոստիկանական կարգախումբ՝ մոտ 60 հոգի, դրանից բացի՝ բարձունքներում զենքերով դիմակավորներ են եղել, օդ էին կրակել:

«Մեզ ասացին՝ շուռ եկեք, հասկացանք, որ չեն թողնելու ճանապարհը շարունակել, տեսանք՝ անիմաստ է իրենց հետ գլուխ դնել եւ քանի որ  մենք ընդհարվելու համար չէինք եկել, սկսեցինք շուռ տալ մեքենաները, որ հետ գանք, սկսեցին ծեծել: Սեֆիլյանին էին ծեծում, երեխաներին, կանանց հարվածում, երեխաները մեքենաների մեջ նստած էին, ապակիները ջարդում էին, մտնում մեքենայի մեջ, երեխաներին, կանանց մահակներով ծեծում: Նրանք  մեզ պատերազմ են հայտարարել»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոբ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին: Նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երևանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ