News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցուց այսօր՝ հունվարի 31-ին, սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված պատարագից հետո մեկնարկեց ավանդական բազմահազարանոց խաչերթը՝ «Փորձությունները կոփում են՝ մեզ դարձնելով անպարտելի» կարգախոսով։

Երթի մասնակիցները խաչվառներով եւ խաչով, քահանաների, զինվորների, ուսանողների եւ բազմաթիվ քաղաքացիների հետ Սուրբ Սարգիս զորավարի առաջնորդությամբ քայլեցին Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներով մինչեւ Սիրահարների այգի։

Խաչերթին մասնակցում էին նաեւ զինվորական փողային նվագախումը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՀԲԸՄ Հայորդաց տան թմբկահարների խումբը։

Սիրահարների այգում Արարատյան հայրապետական թեմը կազմակերպել էր տոնական համերգ՝ որպես Սուրբ Սարգսի տոնին նվեր։

Նշենք, որ հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնը։ Սուրբ Սարգիսը զինվորականների և երիտասարդների սիրո հովանավորն է  ու նրանց նպատակներն իրականացնող սուրբը ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ