News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուղեղի ծավալը նվազում է հարվածներից։ Սա մասնավորապես վերաբերում է բռնցքամարտին եւ մարտարվեստներին։  Հետաքրքիր փորձին մասնակցել է 18-44 տարեկան 200-ից ավել մարզիկ։ 93 կամավոր զբաղվում է բոքսով, 131-ը՝ խառը մարտարվեստներով (MMA): Նշվում է, որ մարզիկները մասնագիտորեն զբաղվել են տվյալ մարզաձեւով առնվազն 4 տարի։

Բոլորն անցել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) եւ ենթարկվել սկանավորման՝ ուղեղի ծավալը որոշելու համար։ Այնուհետեւ կամավորները 4 տարի անցել են ամենամյա ՄՌՏ։

Բացի դրանից՝ գիտնականները փորձարկել են նրանց վերբալ հիշողությունը, տեղեկատվության մշակման արագությունը, արձագանքման ժամանակը, հայտնում է Planet-today-ը։

Հետազոտողները հաշվարկել են մի ցուցանիշ, որում հաշվի է առնվում մարտերի ժամանակն ու լարվածությունը։ Փորձի ընթացքում պարզվել է, որ որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան փոքր է ուղեղիկի եւ պոչավոր միջուկի ծավալը։ Ուղեղիկը գլխուղեղի այն մասն է, որի միջոցով տեղեկությունները տեղափոխվում են զգայական օրգաններից դեպի գլխուխեղի կեղեւ։ Բացառություն է միայն հոտառությունը։ Պոչավոր միջուկը ուղեղիկի առջեւում է։

Մասնագետները եզրակացրել են, որ բռնցքամարտիկների վիճակը շատ ավելի լուրջ է, քան այլ մարտարվեստներ ընտրած մարզիկներինը։ Սրա պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ բռնցքամարտիկների գլուխներին շատ ավելի հաճախ են տեղում հարվածներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում մոտ 110 հազար հավ կոչնչացվի
Սեզոնի ընթացքում վարակման 8-րդ դեպքն է գրանցվել․․․
Գերմանիայում համալսարանական կլինիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել
Գերմանիայում 23 պետական համալսարանական կլնիկաների բժիշկները գործադուլ են հայտարարել....
Ռումինիայի խոշորագույն խոզաբուծական ֆերմայում աֆրիկյան ժանտախտի բռնկում է գրանցվել․ ավելի քան 20 հազար խոզ կմորթվի
Հանձնարարվել է խիստ միջոցառումներ ձեռնարկել հիվանդության տարածումը կանխելու համար․․․
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին.  2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ
2023թ. հարուցվել է 3 500 վարչական գործ...
Մեծ Բրիտանիայում բժիշկները կազմակերպել են երկրի պատմության մեջ ամենաերկար գործադուլը
Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում
Տյումեն-Ադլեր գնացքից հիվանդանոց տեղափոխված 16 երեխայի մոտ Ա գրիպի վարակ է հայտնաբերվել
Մնացած 70-ը սուր շնչառական վարակ ունեն...
Ամենաշատ