News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին մոտ 10 օր է՝ հացադուլի մեջ է: NEWS.am-ի թղթակցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նա շարունակում է հացադուլը, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը առայժմ  նորմալ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:

Օսման Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա եւ Իսմայիլ Նարգեզների հետ,Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու եւ այն Ուկրաինա ,այնուհետեւ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ,այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել եւ գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

2013թ. դեկտեմբերին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրեւ թե իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց եւ կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:

2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ