News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսարեւմտյան համալսարանի Ֆեյնբերգի դպրոցի հետազոտողները փորձ են կատարել եւ պարզել, որ սոցցանցերում շատ ժամանակ անցկացնողները կարող են ավելի արագ նիհարել։

Նրանք, ովքեր որոշում են դիետայի հետեւել, եւ սկսում են քննարկել դա սոցցանցերում համախոհների հետ, ունեն նիհարելու ավելի շատ հավանականություն, քան մենակ նիհարել ցանկացողները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ «համացանցում նիհարողները» կես տարում ազատվում են իրենց քաշի 10 տոկոսից։

Հարցումը ցույց է տվել, որ սոցցանցերում ժամանակ չանցկացրածները վեց ամսում ազատվել են քաշի միայն 5 տոկոսից։ Մինչդեռ հարցման այն մասնակիցները, որոնք շփվել էին  առնվազն 2 համախոհի հետ, ազատվել են իրենց քաշի 7-10 տոկոսից, հայտնում է Planet-today-ը։

Հարկ է նշել փորձագետների կարծիքը, համաձայն որի սոցցանցերը կարող են օգնել ոչ միայն նիհարելիս, այլեւ ալկոհոլային եւ թմրանյութային կախվածությունից ազատվելիս եւ դեպրեսիայի դեմ պայքարելիս։ Շատերը քաշվում են «իրական աշխարհում» այլոց հետ հանդիպելուց եւ սեփական խնդիրները քննարկելուց, մինչդեռ նույնը համացանցում անելը շատ ավելի դյուրին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ