News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին փոխվարչապետ Սերջո Մատարելլան, ով այսօր՝ հունվարի 31-ին, ընտրվել է Իտալիայի նախագահ, երեքշաբթի առավոտյան հանդիսավոր կերպով կերդվի Մոնտեչիտորիո պալատում գտնվող ազգային խորհրդարանի պալատների համատեղ նիստում։

Շաբաթօրյա նիստից հետո, որի ընթացքում ընտրվել է իտալական հանրապետության 12-րդ նախագահը, խորհրդարանի ղեկավարության պատվիրակությունը պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի գլխավորությամբ ժամանել է Իտալիայի սահմանադրական դատարանի շենք եւ պաշտոնապես ծանուցել Մատարելլային՝ վերջինիս ընտրման մասին։

«Այս պահին բոլոր մտքերս ուղղված են մեր համաքաղաքացիների դժվարություններին եւ հույսերին», - մեջբերում է Մատարելլային ՌԻԱ Նովոստին։

Իտալիայի նոր նախագահին ընտրել է ազգային խորհրդարանը՝ 2 պալատների համատեղ նիստում, որին մասնակցել են երկրի բոլոր 20 շրջանների ներկայացուցիչները։ Նիստը, որում նորընտիր նախագահը կերդվի եւ ճառով կդիմի ժողովրդին, սկսվելու է փետրվարի 3-ին՝ առավոտյան 10-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ