News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն: Հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաեւ պաշտպանության բանակի եւ բանակային զորամիավորումների հրամկազմը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների եւ հատկապես շտկման կարիք ունեցող բացթողումների ու դրանց վերացման ուղիների քննարկմանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին առաջնագծում եւ մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական եւ զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, մարտական հերթապահության, գնումների գործընթացի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Նոր ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ` նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձ կատարեց նաեւ դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին:

Խորհրդակցության ընթացքում եւս մեկ անգամ ընդգծվեց որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրեւ նախորդ ամիսների շարունակություն, իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:

Հանձնարարականների եւ հարցադրումների տեսքով անդրադարձ կատարվեց նաեւ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում 2015թ. կատարվելիք աշխատանքներին, որոնց վերաբերյալ առավել ընդգրկուն զեկույց ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ