News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35 տոկոսով...

Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը 2014-ին կազմել է 67 198 մարդ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2014 թվականի դեկտեմբերին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35 տոկոսով՝ կազմելով 3 619։  2013-ի դեկտեմբերին Թուրքիա էր այցելել 5 564 հայաստանցի։

2014-ի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակատվածում եւս արձանագրվել է Թուրքիա այցելող հայաստանցիների թվի նվազում՝ 8,5 տոկոսով։ 2014-ին Թուրքիա է այցելել 67 198 հայաստանցի, նախորդ տարվա 73 365-ի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ