News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախում այսօր՝ հունվարի 31-ին, ծեծի ենթարկված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Մխիթար Ավետիսյանն ու Քերոբ Ղազարյանը տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն, որտեղ այս պահին հետազոտվում են: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Մխիթար Ավետիսյանի վիճակը ծանր է: Նա ուղեղի ցնցում է ստացել, բացի դրանից՝ նրա մոտ կասկածում են ներքին արյունահոսություն, փայծաղի վնասվածք: Այս պահին նա հետազոտվում է, իսկ Քերոբը համեմատաբար լավ վիճակում է»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Ծեծի ենթարկված 3-րդ անձը՝ լրագրող Անուշավան Շահնազարյանն առաջին բուժօգնություն է ստացել «Գորիս» բժշկական կենտրոնում, այնուհետեւ դուրս գրվել:

«Անուշավանի գլուխը պատռված է եղել, կարել են, ուսն է վնասվել, ամենայն հավանակությամբ, կոտրվածներ ունի»,- ավելացրեց Վարուժան Ավետիսյանը:

Նշենք, որ ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իրենց վրա հարձակվել է «ոստիկանական կարգախումբ՝ մոտ 60 հոգի»։ «Հիմնադիր խորհրդարանը» Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու եւ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ