News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում եւ իր արեւելյան հարեւանի հետ «պատերազմի իրավիճակում չէ»: Ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հյուսիսատլանդյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Խոսելով Դաշինքի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների ներկա վիճակի մասին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացասական պատասխան է տվել ֆրանսիացի լրագրողների հարցին այն մասին, արդյո՞ք Արեւմուտքը «Ռուսաստանի դեմ պատերազմի իրավիճակում է»: «Ոչ, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում: Սակայն համագործակցությունը պետք է հիմնվի վստահության, միջազգային պարտավորությունների եւ սահմանների հարգման վրա»,- ասել է Ստոլտենբերգը:

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահեցնում է, որ Ռուսաստանը չպետք է իրեն Արեւմուտքի ագրեսիվ մտադրությունների զոհ զգա: «Այն, ինչ մենք անում ենք, պաշտպանական բնույթ ունի»,- ասել է նա:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ստոլտենբերգը նաեւ խոստովանել է, որ ներկայում Դաշինքն Ուկրաինայի հարավ-արեւելքում ռուսական կանոնավոր բանակային ստորաբաժանումների առկայություն չի արձանագրում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը «քաղաքական եւ գործնական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Մենք հինգ հիմնադրամ ենք ստեղծել, որպեսզի օգնենք թարմացնել այդ երկրի ռազմական հզորությունն ու ավելի լավ պաշտպանություն նախապատրաստենք, սակայն ՆԱՏՕ-ն սեփական սպառազինություն չունի: Այդ հարցին պետք է պատասխանեն պետությունները»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ, իր կարծիքով, Ուկրաինայի դեպքում «ճգնաժամը ռազմական լուծում չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ