News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանի օտարերկրյա եւ ազգային արժույթի թողարկային դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-»-ից իջեցրել է «B+»-ի՝ կայուն կանխատեսմամբ: «BB-»-ից «B+»-ի է իջեցվել նաեւ օտարերկրյա եւ ազգային արժույթով ավագ անապահով արժեթղթերի վարկանիշը: Երկրի արտարժութային առաստաղը BB-ից իջեցվել է «BB-»-ի, իսկ արժույթի թողարկային դեֆոլտը մնացել է B մակարդակի վրա:

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը ենթարկվում է ռուսական տնտեսության բացասական ազդեցությանը: 2015 թվականին Հայաստանի տնտեսությունում չափավոր ռեցեսիա է ակնկալվում՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացման պատճառով որոշակի ռիսկերով եւ ազգային արժույթի վրա հետագա ճնշմամբ: Չնայած Գյումրիում կատարվածին, Fitch-ն ակնկալում է, որ երկկողմ սերտ հարաբերությունները կպահպանվեն, որոնք կանդրադառնան նաեւ տնտեսության վրա:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա գունավոր մետաղների գները (այդ թվում՝ հայկական արտահանման մեծ մասը կազմող պղնձի) կարող են նվազել:

Հայաստանի Կենտրոնական բանկի պահուստները կարող են դեկտեմբերյան մակարդակից նվազել (1.49 մլրդ դոլար)՝ արտարժույթի հոսքի նվազման, ինչպես նաեւ, ավելի պակաս չափով, ԿԲ-ի արժութային միջամտությունների պատճառով՝ դրամի արժեզրկումը կանխելու նպատակով: 2015-2016 թվականներին արտարժույթի պահուստները, թերեւս, կշարունակեն հավասարվել 3 ամսվա չափով ազգային արտահանման ծավալներին, մինչդեռ 2010-2013 թվականներին այդ ցուցանիշը, որպես կանոն, գերազանցում էր 4 ամիսը:

Դրամի փոխարժեքի անկումը շարունակելու է ազդել պետական պարտքի վրա, քանի որ այն 80%-ով արտարժույթով է արտահայտված: Հիմնականում արժույթի արժեզրկման հետեւանքով 2014 թվականին ԱԱՀ-ի հանդեպ պետական պարտքի հարաբերակցությունը հասել է գրեթե 50%-ի: Այդ հարաբերակցությունը հաջորդ տարիներին, ամենայն հավանականությամբ, նույնը կմնա, սակայն փոխարժեքի կայունացման պայմաններում: 2010 թվականից ֆիսկալ քաղաքականությունը շատ զգույշ էր. Fitch-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ Կառավարությունը ֆիսկալ դեֆիցիտը կպահպանի ԱԱՀ-ից 3% ցածր մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ