News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը փետրվարի 1-ին, ժամը 04.28-ին ահազանգ է ստացել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածում (18-րդ կմ) դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 33 DS 839 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հանդիպակաց գոտում. դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան եւ մոտեցրել քարշակին:

Տպել
Ամենաշատ