News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հարցով շփման խմբի հանդիպումը Մինսկում անարդյունք է ավարտվել: Ուկրաինայից բանակցողը՝ երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, բանակցությունները ձախողելու մեջ մեղադրել է Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչներին:

Նրա խոսքով, դա կապված է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարներ Ալեքսանդր Զախարենկոյի եւ Իգոր Պլոտնիցկիի բացակայության, ինչպես նաեւ նրանց ներկայացուցիչներ «Դենիս Պուշիլինի եւ Վլադիսլավ Դեյնեգոյի սպառնալից հայտարարությունների» եւ «անհապաղ հրադադարի ու ծանր զինտեխնիկայի հեռացման միջոցառումների ծրագիրը քննարկելուց հրաժարվելու» հետ:

Նախ եւ առաջ, կարծիքները բաժանվել են, այսպես կոչված, սահմանազատող գծի շուրջ: Ուկրաինական կողմը պնդում է սահմանագծից ծանր զինտեխնիկայի հեռացման հարցում, որն ամրագրվել է դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին Մինսկի բանակցությունների արդյունքում:

«Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորման մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ. պայմանավորվածությունների ամբողջական իրականացում, որոնք գրավոր կերպով ամրագրված են 2014 թվականի սեպտեմբերի 5-ին եւ 19-ին, Մինսկում՝ սկսած անհապաղ հրադադար հաստատելուց»,- Կուչմայի խոսքերն է մեջբերում ՈՒՆԻԱՆ-ը:

«Ուկրաինական կողմը, բնականաբար, դեմ է փաստացի գծին, այսինքն՝ նրանք պնդում են ամսի 19-ի գծի մասին: Բայց հարկ է նկատել, որ այդ գիծը չի ստորագրվել: Հիմա գիծը փաստացի փոխվել է, եւ հիմա մենք չենք կարող եւ իրավունք չունենք փոխել դիրքերը, ծանր հրետանին ավելի մոտեցնել մեր բնակավայրերին, ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես դա անել հնարավոր չէ»,- հայտարարել է ԴԺՀ լիազոր-ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը:

Դռնփակ հանդիպումն ավելի քան 4.5 ժամ է տեւել: Կուչման բանակցել է Կիեւի անունից, իսկ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ներկայացրել են Դենիս Պուշիլինն եւ Վլադիսլավ Դեյնեգոն: Բանակցություններին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին եւ Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը: Որպես մարդասիրական հարցերով հատուկ ներկայացուցիչ հանդիպմանը մասնակցել է «Ուկրաինական ընտրություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ