News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փետրվարի 1-ից Ռուսաստանում օղու գինը նվազել է: Ռուսական ալկոհոլի կարգավորման տեսչությունն օղու մեկ շշի նվազագույն մանրածախ գին է սահմանել 185 ռուբլին՝ 220 ռուբլու փոխարեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գերատեսչության հրամանով սահմանվել է, որ գործարանից կես լիտր օղին պետք է դուրս բերվի 166 ռուբլիով, իսկ մեծածախ վաճառքով զբաղվողները 1 շիշը պետք է վաճառեն 175 ռուբլուց ոչ պակաս: Թունդ ալկոհոլային մյուս խմիչքների մանրածախ գներն անփոփոխ են մնում. Կոնյակի կես լիտրը՝ 322 ռուբլի, բրենդիինը՝ 293 ռուբլի: Նվազագույն գինն առաջին անգամ է նվազեցվում, մինչ այդ, այն միայն բարձրանում էր:

2014 թվականի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ալկոհոլի գների բարձրացման դեմ էր արտահայտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ