News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում հայ փաստաբանը, որը զրկվել էր արտոնագրից գողության, փողերի լվացման եւ կեղծիքի համար, կրկին ձերբակալվել է, երբ այս ամիս երեք անգամ ներկայացել է դատարան՝ կեղծ արտոնագիր օգտագործելու համար։

«GlendaleNewsPress»-ի փոխանցմամբ, 38-ամյա Արմեն Գեկչյանին երեք դրվագներով մեղադրանք է ներկայացվել կեղծ արտոնագրի եւ անձնական տվյալներ կեղծելու համար։

Լոս Անջելես շրջանի դատախազության տվյալներով, Գեկչյանը դատարան է ներկայացել հունվարի 15-ին, 21-ին եւ անցած չորեքշաբթի՝ օգտագործելով արտոնագրված փաստաբանի տվյալները, որը նույն անուն-ազգանունն է ունեցել։ Նրան ձերբակալել են չորեքշաբթի Վան-Նայսի Գերագույն դատարանի շենքում։

Արմեն Գեկչյանը ավարտել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանը, արտոնագրից զրկվել էր 2012թ.։ Նախօրեին նա դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում։ Հետաքննությունը շարունակվում է։ 

Տպել
Ամենաշատ