News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն անհնար է համարում ԱՄՆ իշխանությունների հետ երկխոսությունը: Նա նաեւ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «ցանկացած պատերազմի՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սպառազինությունների կիրառմամբ»:

«Մենք ցանկություն չունենք բանակցությունների սեղանի շուրջ նստել կատաղած շների հետ, որոնք հաչում են սոցիալիստական համակարգը կործանելու ծրագրերի մասին, որը մեր ժողովուրդը սեփական կյանքից ավելի է գնահատում»,- երկրի նախագահի խոսքերն է մեջբերում Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Նաեւ հայտնի է դարձել, որ Հյուսիսային Կորեայում Կորեական ժողովրդական բանակի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի ստորաբաժանումների վարժանքներ են անցկացվել, որոնք ղեկավարել է անձամբ մարշալ Կիմ Չեն Ընը:

Վարժանքների ուսումնական ծրագրով, Կորեական ժողովրդական բանակի ավիացիոն եւ ծովային ուժերը հավանական հակառակորդի ավիակրի ուղղությամբ անսպասելի հարված են մշակել: Հարձակմանը նաեւ սուզանավեր են մասնակցել: Dni.ru-ի փոխանցմամբ, Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ վարժանքների նպատակն «ամերիկյան իմպելիալիստների ագրեսիվ ուժերի ավիակիր հարվածային խմբավորման ոչնչացումն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ