News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բուլղարացի 6 աշխատակիցներին, որոնք գերեվարվել էին «Սուդանյան ազգային-ազատագրական շարժման» ապստամբների կողմից, ազատ են արձակել: Այս մասին փետրվարի 1-ին տեղեկացրել է Բուլղարիայի ԱԳ նախարարությունը:

«Նրանք առողջ են եւ գտնվում են անվտանգության մեջ»,- հաղորդել է Բուլղարիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բետինա Ժոտեւան:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, խմբավորումը Բուլղարիայի 6 քաղաքացիներին պատանդառել էր հունվարի 26-ին, երբ նրանք ուղղաթիռով Հարավային Սուդանից ուղեւորվում էին Սուդանի Հանրապետության մայրաքաղաք Խարթում՝ տեխնիկական սպասարկում ստանալու համար: Նրանք վայրէջք էին կատարել խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածքում:

«Սուդանյան ազգային-ազատագրական շարժում-Հյուսիս» խմբավորումը գործում է 2011 թվականին, սուդանյան Հարավային Կորդոֆան եւ Երկնագույն Նեղոս նահանգներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ