News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում փետրվարի 1-ի առավոտյան հաջողությամբ նոր հետախույզ արբանյակ են արձակել:

Արբանյակն արձակել են Ճապոնիայի հարավային Տանեհասիմա կղզում տեղակայված տիեզերակայանից: Այն առանձնացել է H-2A կրիչ-հրթիռից, որը մշակել են ճապոնական JAXA տիեզերական գործակալությունն ու Mitsubishi Heavy Industries ընկերությունը:

Սա արդեն հինգերորդ լրտես-արբանյակն է երկրային ուղեծրում, որտեղ եւս երկու օպտիկական դիտարկման եւ երկու ռադարով արբանյակ կա: Այս տարվա մարտին JAXA-ն ծրագրում է եւս մեկ հետախույզ-արբանյակ արձակել ուղեծիր:

Նոր արբանյակը թույլ կտա Երկրի մակերեւույթին օբյեկտներ արձանագրել ամպերի միջով, ինչպես նաեւ գիշերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ