News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Չինաստանում ձյան առատ տեղումների հետեւանքով ավելի քան 330 հազար մարդ է տուժել: Այս մասին գրում է «Սինխուա» գործակալությունը:

Տարերքը Հուբեյ գավառում մոլեգնել է դեռեւս հունվարի 27-ին: Տեղական իշխանությունների տվյալներով, տեղումների արդյունքում 82 տուն է փլուզվել, շուրջ 500-ը վնասվել է: Գրեթե 30 հեկտար գյուղատնտեսական կուլտուրա է ոչնչացվել, տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 25.6 մլն դոլար:

Ձյունախառն անձրեւ է տեղացել նաեւ Խունան գավառում: Մի քանի մայրուղիներ արգելափակվել են, դադարեցվել է քաղաքներին բանջարեղենի մատակարարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ