News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գոյություն չունի այնպիսի բանաձեւում, ըստ որի՝ Ռուսաստանին ճգնաժամից բարենպաստ ելք է սպասվում: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա նշել է, որ Ղրիմի հետ կապված Պուտինի «իմպրովիզացիա»-ն հանգեցրեց «Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացման եւ պատժամիջոցների, որոնք ռուսական տնտեսությունը թուլացրեցին հենց այն ժամանակ, երբ նրա բոլոր եկամուտները նվազեցին»:

Օբաման նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ իրական ռազմական հակամարտությունը դժվար թե կարելի է իմաստուն որոշում անվանել ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:

«Չկա այնպիսի բանաձեւում, որի համաձայն՝ Ռուսաստանի համար ամեն ինչ լավ կավարտվի: Ղրիմի բռնակցումն ամենեւին էլ շահեկան ձեռքբերում չէ Ռուսաստանի համար: Անցել են այն ժամանակները, երբ հողերի նվաճումն ինչ-որ առումով գերտերության կարգավիճակի ապացույց էր համարվում: Այսօր երկրի հզորությունը չափվում է գիտելիքով, հմտություններով, ապրանքների արտահանման ունակությամբ, նոր ապրանքներ եւ ծառայությունների հայտնագործությամբ, ազդեցությամբ: Այդ ամենից ոչ բոլորն է ապահովվում նրա ռազմավարությամբ»,- ասել է Օբաման:

«Նրանց, ովքեր մեզ առաջարկում են ավելին անել, ես կասեի. մենք կարող ենք հասնել նրան, որպեսզի Ռուսաստանն ավելի շատ վնասներ կրի, եւ հենց դրանով էլ մենք զբաղվում ենք: Մենք կարող ենք դիվանագիտական ճնշում գործադրել Մոսկվայի վրա»,- ամփոփել է Բարաք Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ