News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի նկատմամբ ճնշումը՝ միաժամանակ տնտեսական աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային եւ Կիեւի նախաձեռնած բարեփոխումներին: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա նաեւ Պուտինին մեղադրել է այն բանում, որ նա որոշակի դիրքորոշում է հայտնում, սակայն «նրա գործողություններն այլ բանի մասին են խոսում»:

«Մենք նախկինի պես տեսնում ենք, որ անջատականներին ֆինանսավորում եւ պատրաստում է Ռուսաստանը, որը նրանց համար ռազմավարական պլանավորումը նույնպես Մոսկվան է իրականացնում եւ ռուսական զորքերն աջակցում են նրանց: Եվ մենք դեռեւս Կրեմլին չենք լսել այն փաստի ընդունոմը, որ տվյալ խնդրի լուծումը երկարաժամկետ հեռանկարում ռուսական շահերից է բխում»,- հայտարարել է Օբաման: Նա նաեւ հավելել է, որ ելնելով այդ հանգամանքից՝ ԱՄՆ-ն «այսպիսի «երկկողմ» կուրս է վարելու. այսինքն՝ ուժեղացնելու է Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ու ամրապնդելու է Ուկրաինան՝ պարոն Պուտինին հասկացնելու համար, որ մենք դեռեւս կարող ենք հետ կանգնել այդ ճանապարհից եւ ամեն ինչ լուծել դիվանագիտական ճանապարհով»:

Օբաման հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է Ռուսաստանի հետ սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ պետություններին: «Եվ ես հստակ նշել եմ, որ այդ գիծն անցնել չի կարելի, քանի որ մենք ստիպված կլինենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար ռազմական միջոցների դիմել»,- հայտարարել է ամերիկյան նախագահը:

Նա, միաժամանակ, առանձնապես լավատես չէ, որ Պուտինը կփոխի իր դիրքորոշումը՝ «մասամբ այն պատճառով, որ քաղաքականության մեջ նա առանձնապես հաջողության չի հասել»:

«Ինձ թվում է՝ նրան դա հաջողվեց հիմնականում պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների, ռուսական հեռուստաալիքների եւ իր ձեռքի տակ եղած այլ միջոցների շնորհիվ, որոնց նպատակը երկրում այլախոհությունը ճնշելն է: Նրան նաեւ հաջողվեց օգտվել Ռուսաստանում տարածվող ազգայնական տրամադրություններից: Այդպիսով, նա կարողացավ պահպանել իր վարկանիշը»,- հայտարարել է Բարաք Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ