News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Սիեթլ քաղաքում ոստիկանները հարձակվել են Ջեսսի Հակոբյան անունով դպրոցի ուսուցչի վրա եւ նրա նկատմամբ պղպեղային գազ կիրառել: Այդ օրը տղամարդը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ ռասիզմի դեմ ցույցի ժամանակ: Սիեթլի վարչակազմին 500 հազար դոլարի չափով դատական հայց է սպառնում:

«Ես մասնակցում էի Մարտին Լյութեր Քինգի հիշատակին նվիրված ցույցին: Ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել անձին, ով այդքան փոխեց մեր երկիրը, ով պայքարեց ռասիզմի դեմ եւ հանդես եկավ սոցիալական արդարության օգտին: Ես հրաշալի հնարավորություն ունեցա հանդես գալ եզրափակիչ ելույթով: Ես խոսեցի այն մասին, որ Մարտին Լյութեր Քինգը նույնպես մասնակցել է փողոցային տարբեր ակցիաների եւ արդարություն պահանջել Մայքլ Բրաունի, Էրիկ Գարների եւ սպանված շատ այլ սեւամորթների համար: Ելույթս ավարտելուց կարճ ժամանակ անց իմ նկատմամբ պղպեղի գազ կիրառեցին: Ես պարզապես կանգնել էի մայթին եւ հեռախոսով խոսում էի մորս հետ. նա պետք է գար իմ հետեւից եւ միասին գնայինք փոքրիկիս ծննդյան 2-րդ տարեդարձին»,- RT-ի եթերում պատմել է ուսուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ