News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռուսաստանցին եւ ամերիկացին օդագնացության համաշխարհային ռեկորդ են սահմանել: Տրոյ Բրեդլիի եւ Լեոնիդ Տյուխտյաեւի օդապարիկը Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Մեքսիկայի ափերի ջրերում:

«Երկու արծիվ» թիմը թռիչքի հեռավորության եւ տեւողության նոր ռեկորդներ է սահմանել. 11 հազար կիլոմետր եւ ավելի քան 6 օր: Լրագրող Քայ Փորթերը նշել է, որ օդում վերջին մի քանի ժամերը ճամփորդության ամենալարված մասն են եղել:

«Վայրէջքն ամենալարված պահն էր: Բարձրացած քամու պատճառով լողափին ծրագրված վայրէջքը ստիպված էինք չեղյալ հայտարարել: Արդյունքում օդապարիկը վայրէջք կատարեց ջրի վրա, ափից 3 կմ հեռավորությամբ:

Օդապարիկով թռիչքը մեկնարկել է հունվարի 25-ին, ճապոնական Սագա քաղաքից: 58-ամյա մոսկվացի Լեոնիդ Տյուխտյաեւը օդագնացության ոլորտում համաշխարհային ութ ռեկորդ է սահմանել: Իսկ 50-ամյա ամերիկացի Տրոյ Բրեդլին ավելի քան 6 հազար ժամի ստաժ ունի:

Նախորդ ռեկորդները սահմանվել էին 1970-ականներին վերջին: Այն ժամանակ ամերիկացիների խումբն Ատլանտյանի վրա շուրջ 8000 կմ-անոց թռիչքը հաղթահարել էր 137 ժամում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ