Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը այսօր առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դին գտել են գերեզմաններից մեկի ճաղավանդակից կախված: Տղամարդու ինքնությունը պարզվել է, նա Գյումրու բնակիչ է, 50 տարեկան:
Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպանություն է գործել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մահվան հանգամանքները պարզվում են:
NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից՝ նշելով, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախապատրաստվում են նյութեր։





























