News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարությունը 910 հազար  դոլար (շուրջ 4.5 մլրդ դրամ) կհատկացնի փոքր եւ միջին բիզնեսի  հաշվիչ դրամարկղային ապարատների սուբսիդավորման համար։ Այս մասին փետրվարի 5-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանք Միրումյանը։ Նրա խոսքով՝ խոշոր բիզնեսը նոր ապարատները գնում է ինքնարժեքով, իսկ փոքր բիզնեսին օգնելու համար կտրամադրվի պետական արտոնություն։

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 1-ից փոքր եւ միջին բիզնեսը պետք է ամբողջովին անցներ հաշվիչ դրամարկղային նոր ապարատների, որոնց ինքնարժեքն ավելի թանկ է, եւ որոնք ֆիքսում են ոչ միայն ապրանքի գինը, այլեւ ապրանքների բաշխումը։ ԱԱՀ-ով աշխատող շուրջ 8 հազար առեւտրային ընկերություններ, որոնց տարեկան շրջանառությունը 58.35 մլն դրամից ավել է, արդեն ձեռք են բերել նոր ապարատներ։ Հաջորդիվ եւս 42 հազար առեւտրականներ, որոնց տարեկան շրջանառությունը ցածր է այդ սահմանագծից, ձեռք են բերելու այդ  նոր ապարատները։

Խոշոր բիզնեսի համար ապարատները կարժենան 370 000 դրամ։ Սուբսիդավորվածների հետ գնի տարբերությունը կփոխհատուցի Կառավարությունը։ Տարեկան 30-58.3 մլն դրամ շրջանառություն ունեցող միջին եւ փոքր բիզնեսը  մինչեւ օգոստոսի 1-ը պետք է նոր ապարատները ձեռք բերի 150 հազար դրամով։ 10-30 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը 120 հազար դրամով, իսկ 10 մլն-ից պակաս շրջանառություն ունեցող բիզնեսը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը 80 հազար դրամով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ