News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեկուկես ամյա գործունեության ընթացքում «Hayland» սոցիալական կայքում 100 հազար օգտվող է գրանցվել, ինչը նախագծի հեղինակները զգալի ձեռքբերում են համարում։ NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս «Hayland.am» նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը նշեց, որ սոցիալական կայքը ազգային ուղղվածություն ունի, եւ անդամների ճնշող մեծամասնությունը ազգությամբ հայեր են։ Ըստ նրա՝ սոցիալական կայքի օգտվողները հիմնականում երիտասարդներ են, որոնք փորձում են աշխարհի այլ մասերում ապրող հայերի հետ կապեր հաստատել։ «Կան նաեւ միջին եւ ավելի բարձր տարիքի օգտվողներ, որոնք եւս ակտիվ մասնակիցներ են»,- ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ «Hayland» սոցիալական կայքում հատկապես ակտիվ են եվրոպական երկրների հայ համայնքների ներկայացուցիչները։

Մկրտչյանի խոսքով՝ ադրբեջանցի վիրտուալ ակտիվիստները «Hayland» հայկական ռեսուրսը չեն անտեսել, եւ փորձել են ադրբեջանական քարոզչություն իրականացնել։ «Ադրբեջանցի հաքերների հարձակումներ չեն արձանագրվել, բայց մի քանի դեպքեր եղել են, որ ադրբեջանցիները գրանցվել են եւ փորձել են քարոզչություն անել»,-ասաց սոցիալական վեբնախագծի ղեկավարը՝ նկատելով, որ նման դեպքերը հաճախակի չեն, որովհետեւ ադրբեջանցիները շատ շուտ հասկանում են, որ օգտվողները բոլորը հայեր են, եւ հակահայկական քարոզչության լսարան «Hayland»-ում պարզապես չկա։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ ներկայումս «Hayland»-ը ամսական 2,5 տերաբայթ թրաֆիկ է գեներացնում, ինչը զգալի թիվ է, եթե հաշվի է առնվում այն, որ կայքում վիդեոնյութեր տեղադրելու հնարավորություն դեռ չկա։ «Կայքն օրական մոտ 13 հազար ակտիվ անդամներ ունի, սակայն մտադիր ենք շուտով նոր ծրագրեր գործարկել, ինչի շնորհիվ ակնկալում ենք, որ ակտիվ օգտագործողները կավելանան»,- ասաց նախագծի ղեկավարը՝ ավելացնելով, որ կայքում գործարկվելու են վիդեոէջ ստեղծելու, ինչպես նաեւ «Facebook» համաշխարհային սոցիալական կայքում «Hayland»-ի միջոցով ավտոմատ գրանցվելու հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ