News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60 ամյակի նվիրված ընկերական խաղին 80 - 90-ակնների աշխարհի և ԽՍՀՄ աստղերի միջև, որը տեղի կունենա մարտի 28-ին` Երևանում, իրենց մասնակցությունն են հաստատել ևս չորս ֆուտբոլիստներ՝ 1998-ի աշխարհի և 2000-ի Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիացի Վենսան Կանդելան, ֆիննական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստ Յարի Լիտմանենը, 1994-ի աշխարհի չեմպիոն բրազիլացի Ալդաիրը, ինչպես նաև «Բորուսսիա» Դորտմունդի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պատրկ Բերգերը: Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղեր հայազգի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը դեռ չեն տվել իրենց համաձայնությունը: 

Կազմակերպիչներն այս պահին բանակցություններ են վարում Լոթար Մատեուսի, Ռուդի Ֆյոլերի, Ֆրանչեսկո Տոլդոյի, Գաբրիել Բատիստուտայի և Ռիվալդոյի հետ:
Հոլանդացի ֆուտբոլիստ 1987-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը չի ժամանի Երևան: Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am-ի թղթկացին:
ԽՍՀՄ հավաքականն ունի հետևյալ կազմը.
Խ. Հովհաննիսյան, Ս. Չերչեսով, Օ. Գաբելիա, Վ. Խիդյատուլին, Յ. Գավրիլով, Ս. Շավլո, Վ. Շմարով, Գ. Յարցեւ, Օ. Ռոմանցեւ, Լ. Բուրյակ, Ա. Միխաիլիչենկո, Վ. Բեսոնով, Ա. Դեմյանենկո, Ի. Բելանով, Ա. Սարգսյան, Ա. Չիվաձե, Տ. Սուլակվելիձե, Վ. Գուցաեւ, Վ.Գազաեւ, Ա. Ցվեյբա, Վ. Կեչինով, Դ. Խլեստով, Ա. Տարխանով, Ս. Գորլուկովիչ. գլխ. մարզիչ՝ Ա. Բիշովեց, մարզիչ՝ Ե. Լովչեւ:

Վերա Մարտիրոսյան / Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ