News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն որ այս պահին առկա ամուսնալուծությունները կանխող եղանակները կամաց-կամաց թուլացնում են իրենց նշանակությունը եւ ազդեցությունը, փաստ է: Հարկավոր է մշակել ծանրակշիռ մեխանիզմներ՝ հանուն հայ ընտանիքի ամրության եւ պահպանման: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, 2012-ի համեմատ՝ 2014-ին ամուսնալուծությունների թիվն աճել է գրեթե 30 տոկոսով: Ինչո՞վ է սա պայամանավորված:

Առաջին հերթին ամուսնալուծությունը քաղաքակրթական ֆենոմեն է: Այն ժամանակակից աշխարհին հետաքրքրող համընդհանուր խնդիրների առաջին հնգյակում է:  Մեր օրերում ընտանիքի ինստիտուտը կարծես թուլացրել է իր ավանդական ընկալումը, ինչի արդյունքում սոցիալական, հոգեբանական կամ ցանկացած բնույթի անհամաձայնություն կարող է վերաճել ամուսնալուծության: Այսօր ամուսնալուծությունների լուրջ պատճառ են նաեւ հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունները: Չեմ խոսում էլ այնպիսի քաղաքակրթական «առաջընթացի» մասին, ինչպիսին էմանսիպացիան է:

Այն, որ աշխարհում մենք նման խնդիր ունեցող միակ երկիրը չենք, բացարձակ չի մխիթարում: Ընդհակառակը՝ հասկանալի է դառնում, որ այս հարցում եւս չենք ցանկանում ետ մնալ աշխարհից, չենք փորձում պահպանել հանդուրժողականության, ընտանիքի ամրության մեր ազգային ամուր ժառանգությունը:

Ինչպե՞ս են այլ պետություններ կարգավորում կամ զսպում ամուսնալուծությունները: Կա՞ արդյոք միջազային փորձի լավագույն օրինակ:

Օրինակները, ինչպես նաեւ պետությունների կողմից պայքարի ձեւերը բազմազան են: Երկրներ կան, որտեղ ամուսնալուծվելու համար բարձր պետական տուրքեր են սահմանված: Օրինակ Իտալիայում, Գերմանիայում ամուսնալուծվելը բավական թանկարժեք գործընթաց է: Սրանով է նաեւ պայմանավորված այդ երկրների ամուսնալուծությունների համեմատաբար քիչ լինելը: Երկրներ կան, որոնց թվում է նաեւ Հայաստանը, որտեղ զույգին ժամանակ է տրվում նման քայլ կատարելուց առաջ երկար մտածելու, խորհելու:

Հետաքրքիր է, որ որոշ երկրներում էլ շատ հանգիստ, չեզոք են վերաբերում այդ խնդրին, ավելին՝ ամուսնալուծվող, անգամ երեխաներ ունեցող ընտանիքը համարում են պարզապես ամուսնալուծվող զույգ: Մի շարք եվրոպական երկրներում արդեն իսկ նորմալ երեւույթ են մոնո՝ միածնող ընտանիքները: Ինչ վերաբերում է ընտանիքի պահպանմանն ուղված լավագույն փորձին, այն շատ հարաբերական է, քանի որ յուրաքանչյուր պետություն՝ կախված ձեւավորված ավանդույթներից, ընտանիքի հանդեպ ունեցած վերաբերմունքից, յուրովի է փորձում հարցին լուծում գտնել: Օրինակ Չեխիայում, որտեղ ամուսնալուծվում են ամուսնացածների գրեթե կեսը, վաղուց գործում է «Ամուսնության ազգային շաբաթ» պետական ծրագիրը, որը քարոզում է օրինական եւ գրանցված ամուսնությունները: Յուրօրինակ «քրիստոնեական» լուծում է գտել Մալթան՝ Եվրոպայի միակ երկիրը, որտեղ արգելված են ամուսնալուծությունները։ Կաթոլիկ բնակչություն ունեցող այս երկրի ամուսիններն ազատ կարող են բաժանվել, բայց կրկին չեն կարող ամուսնանալ ուրիշի հետ: Չեմ ցանկանա այստեղ հիշատակել մուսուլմանական գերակշիռ բնակչություն ունեցող, առավել եւս իսլամական պետությունների փորձը, որը թեեւ «դրական արդյունքի» տեսակետից շոշափելի է, սակայն արժեբանական առումով մեր ազգային բնութագրին հարիր չէ:

Խնդիրն, այո, համամարդկային է, սակայն լուծումները խիստ անհատական են: Սա երեւի եզակի դեպքերից է, երբ միջազգային փորձ կիրառելուն խիստ վերապահումներով է պետք մոտենալ:

Անդրադառնալով ամուսնալուծությունների աճին՝ ասել էիք, թե դրա պատճառը Ձեր ղեկավարած գերատեսչության աշխատանքը չէ: Եթե այս տեմպերով շարունակվի, ո՞ւր ենք հասնելու:

Վիճակագրությունը զուտ չոր թվերի առումով, իրոք մտահոգիչ է: Սակայն հարցի էությունն ուսումնասիրելով՝ հանդիպում ենք հետաքրքիր պատկերի: Տեսեք. գաղտնիք չէ, որ միջանձնային խնդիրներով պայմանավորված ամուսնալուծություններից բացի, քիչ չեն գործարքային ամուսնալուծությունների եւ ամուսնությունների դեպքերը: Գործարքային ամուսնալուծությունները պայմանավորված են հիմնականում արտագնա աշխատանքով, երբ մարդիկ այլ երկրներում որոշակի խնդիրներ, աշխատանքային տեղաշարժերը կարգավորելու նպատակով դիմում են արհեստական, գործարքային ամուսնալուծման եղանակին: Սա է նաեւ ամուսնալուծությունների թվի աճի պատճառներից մեկը:

Այն որ այս պահին առկա ամուսնալուծությունները կանխող եղանակները կամաց-կամաց թուլացնում են իրենց նշանակությունը եւ ազդեցությունը, փաստ է: Հարկավոր է մշակել ծանրակշիռ մեխանիզմներ՝ հանուն հայ ընտանիքի ամրության եւ պահպանման: Այս հարցում իրենց անելիքն ունեն թե՛ պետությունը, թե՛ քաղաքացիական հասարակության առանձին ինստիտուտներ, թե՛ հատկապես Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Ամենաշատ