News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մաքսային ծառայությունների տվյալներով, անցյալ տարի Հայաստան ավելի քան 46.500 տարբեր տեսակի ավտոմեքենա է ներմուծվել: Այսպիսով, մեր երկրի համար նախաճգնաժամային 2007 թվականի ռեկորդը գերազանցվել է ավելի քան 4.500 մեքենայով կամ գրեթե 10.9%-ով:

Նշենք, որ 2001 թվականից մինչեւ անցյալ տարի, ընդհանուր առմամբ, Հայաստան 359 հազար տարբեր տեսակի ավտոմեքենա է ներմուծվել: Ընդ որում, կեսից ավելին՝ 54.2%-ը, բաժին է ընկել համեմատաբար էժան՝ մինչեւ 5 հազար մաքսային արժեքով ավտոմեքենաներին: Ամենաթանկ արժեքով ավտոմեքենաները (ավելի քան 30 հազար դոլար) ներմուծման ծավալներում կազմել են ընդամենը 3.9%:

Տարբեր տեսակի ներմուծված ավտոմեքենաների մեծ մասը թեթեւ մարդատար մոդելներ են: Օրինակ՝ անցյալ տարի դրանց մասնաբաժինը կազմել է ներմուծված մեքենաների ավելի քան 95%: Հարկ է նկատել նաեւ, որ թեթեւ մարդատար ավտոմեքենաներն արդեն երկար տարիներ ներմուծման ծավալներով խոշորագույն ապրանքների վարկանիշում շարունակում են երրորդ տեղը զբաղեցնել:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նախաշեմին (որտեղ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերն ավելին են, քան մեզ մոտ) ավտոմեքենաներ ներմուծողները զգալիորեն ակտիվացրել են իրենց գործունեությունը:

Այսպես, նախորդող տարվա համեմատ, անցյալ տարի ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 5.700-ով կամ 14.8%-ով: Միաժամանակ, միջին մաքսագինը որոշ չափով նվազել է. մեկ միավորի համար 6.58-ից՝ 6.30 հազար: Ներմուծողներն ավանդաբար նախընտրում են Գերմանիան: Անցյալ տարի այնտեղից 23.100 ավտոմեքենա է ներկրվել, ինչը 800-ով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը:

Նշենք, որ երեք ապրանքներ՝ բնական գազը (առանց իրանականի), նավթամթերքը (հիմնականում՝ բենզին եւ դիզվառելիք) եւ նույն թեթեւ մարդատար ավտոմեքենաները, հսկայական անհավասարակշռություն են ստեղծում մեր արտաքին առեւտրում (ավելի քան 1 մլրդ դոլար՝ անցյալ տարվա տվյալներով): Որպես տեղեկանք. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին մատակարարվող բնական գազի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում ավտոգազալցակայաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ