News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) դարձել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի գործընկեր: Մասնավորապես ընկերությունն ապահովում է «Արի Տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հասանելիությունը միմյանց եւ ծրագրի կազմակերպիչների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «ԱրմենՏելից», Ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այս առնչությամբ մասնավորապես ասել է. «Արմենտելը» բարձր է գնահատում սփյուռքի նախարարության կողմից իրականացվող հայ ժողովրդի միավորմանն ուղղված բոլոր ծրագրերը: Երիտասարդները մեր ապագան են, եւ ես համոզված եմ, որ նման ծրագրերի իրականացումը հետագայում իր ազդեցությունը կունենա  հայ ազգի լուսավոր ապագա կերտելու գործընթացում»:

Ծրագիրի տեւողությունը 6 ամիս է: «Արի տուն» ծրագրին կմասնակցեն սփյուռքահայ շուրջ 600 երիտասարդներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Սիրիայից Թուրքիայից եւ այլ երկրներից:

Հիշեցնենք, որ 2009 թ-ին «Արի Տուն» համահայկական ծրագրի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ եւ իրականացվել մի շարք ծրագրեր հայրենիք ժամանած սփյուռքահայ երիտասարդների համար: Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում  ներդրած նշանակալի ավանդի համար «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն  արժանացավ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրի:

Նկատենք, որ թեեւ ծրագիրը կոչվում է «Արի տուն» սակայն այն չի նախատեսում սփյուռքահայերի վերադարձ: Ծրագիրը նախատեսում է միայն սփյուռքահայ երիտասարդների տուրիստական այցելություն Հայաստան, որից հետո նրանք վերադառնում են իրենց տները` արտասահման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ