News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մավրիտանացի ռեժիսոր Աբդերահման Սիսակոյի «Տիմբուկտու» ֆիլմը արժանացել է ֆրանսիական «Սեզար» կինոմրացանակի։ Կրոնական մոլեռանդների վայրագ ռեժիմի մասին պատմող ժապավենը 8 անվանակարգում 7 մրցանակ է շահել։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ձայն», «Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Լավագույն օպերատորական աշխատանք» «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։ Իսկ Սիսակոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր՝ դառնալով այս մրցանակին արժանացած Աֆրիկայի առաջին ներկայացուցիչը։ Իր ելույթի ընթացքում ռեժիսորը հայտարարել է, որ ինքը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես են Մալիի հնագույն քաղաքի բնակիչները պայքարում իրենց գոյատեւման համար 2012թ. ջիհադիստների՝ իշխանության գալուց հետո, գրում է Lenta-ն։

Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը շնորհվել է 25-ամյա Պիեռ  Նինեին («Իվ Սեն Լորան»)։ «Լավագույն կանացի դեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ադել Էնելը («Կործանիչները»)։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի  անվանակարգում  մրցանակը տրվել է Քրիստեն Ստյուարտին («Զիլս Մարիա»)։ Կինոարվեստում ունեցած մեծ վաստակի համար պատվարժան «Սեզար»-ը շնորհվել է ամերիկացի դերասան Շոն Փենին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ