News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

80-ականների հայտնի Իտալացի ֆուտբոլիստ՝ 1982-ի աշխարհի չեմպիոն, Պաոլո Ռոսսին նույնպես կժամանի Հայաստան՝ մասնակցելու Խորեն Հովհաննիսյանի 60 ամյակի նվիրված ընկերական խաղին 80 - 90-ակնների աշխարհի և ԽՍՀՄ աստղերի միջև, որը տեղի կունենա մարտի 28-ին Երևանում Հանրապետական մարզադաշտում: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:

Մինչ այդ NEWS.am-ն արդեն հայտնել էր, որ խաղին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվել 2006-ի աշխարհի  իտալացի չեմպիոններ Ջենարո Գատուզոն և Մարկո Մատերացցին, ինչպես նաև Բուլղարիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը, 1998-ի աշխարհի և 2000-ի Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիացի Վենսան Կանդելան, ֆիննական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստ Յարի Լիտմանենը, 1994-ի աշխարհի չեմպիոն բրազիլացի Ալդաիրը, ինչպես նաև «Բորուսսիա» Դորտմունդի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պատրկ Բերգերը:

Գերմանացի Ռուդի Ֆյոլերն ու լեհ Զբինգև Բոնեկը չեն կարողանա ժամանալ, քանի- որ այդ օրերին այլ ծրագրեր ունեն, սակայն խնդրել են փոխանցել հոբելյարին առողջություն և ամենայն բարիք: Մոտ օրերս կհաստատվի աշխարհի հավաքականի ամբողաջական ցուցակը:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ հավաքականն ունի հետևյալ կազմը.

Խ. Հովհաննիսյան, Ս. Չերչեսով, Օ. Գաբելիա, Վ. Խիդյատուլին, Յ. Գավրիլով, Ս. Շավլո, Վ. Շմարով, Գ. Յարցեւ, Օ. Ռոմանցեւ, Լ. Բուրյակ, Ա. Միխաիլիչենկո, Վ. Բեսոնով, Ա. Դեմյանենկո, Ի. Բելանով, Ա. Սարգսյան, Ա. Չիվաձե, Տ. Սուլակվելիձե, Վ. Գուցաեւ, Վ.Գազաեւ, Ա. Ցվեյբա, Վ. Կեչինով, Դ. Խլեստով, Ա. Տարխանով, Ս. Գորլուկովիչ. գլխ. մարզիչ՝ Ա. Բիշովեց, մարզիչ՝ Ե. Լովչեւ:

Վերա Մարտիրոսյան / Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ