Ռուսակսն իշխանությունները Ուկրաինայում ռուսական մի շարք ԶԼՄ-ների արտոնագրումը մերժելու որոշումը խոսքի ազատության սահմանափակում են համարում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Սեփական ժողովրդին՝ տարբեր աղբյուրներից լիակատար տեղեկատվություն ստանալու ցանկացած սահմանափակում չի համապատասխանում ժամանակակից ազատ, ժողովրդական պետությանը»,-ասել է Պեսկովը։
Նա նաեւ նշել է, թե ժամանակակից պայմաններում ուկրաինական իշխանություններ ձեռնարկած միջոցները արդյունք չեն տալու։