News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Տեխնիկական հետազոտությունների VTT կենտրոնի ֆինն ինժեներները 3D-տպիչով օրգանական ֆոտոտարրերով տերեւներով ծառ են տպել: Այս մասին գրում է Geek Times կայքը:

Հաղորդվում է, որ 3D-տպիչի օգնությամբ ստեղծվել են արտասովոր «բույսի» բոլոր բաղադրիչները՝ ցողունից մինչեւ ճյուղերը, ինչպես նաեւ բարակ եւ ճկուն ֆոտոտարրերը:

Այդպիսի ծառը կարող է էլեկտրականություն գեներացնել ինչպես փողոցում, այնպես էլ շինությունների ներսում, ինչպես նաեւ էներգիան պահել մարտկոցներում: Ընդ որում, որպես էներգիայի աղբյուր կարող է ծառայել ոչ միայն արեւի լույսը, այլեւ քամին եւ ջերմաստիճանի տատանումը:

Ըստ NEWSru-ի, հեղինակները նշել են, որ նման տերեւներով փոքրիկ թուփը բավարար է բջջային հեռախոս լիցքավորելու համար:

Հավելենք, որ տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է ոչ միայն ծառեր ստեղծել, այլեւ ցանկացած այլ առարկա, որի տեսքը կախված կլինի դիզայներների երեւակայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ