News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հեռարձակվող «Այդ ձայնը Թուրքիան է» (The Voice) նախագծում Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնովի հաղթելը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական կայքերի ընթերցողներն հիշյալ լուրի տակ քննադատել են նախագծի հեղինակներին՝ Ադրբեջանի քաղաքացուն մասնակցության թույլտվություն տալու համար։ Իսկ շատերը նույնիսկ գրել են, որ Էլնուր Հուսեյնովի մարզիչը հայտնի թուրք երգիչ Էբրու Գյունդեշն է, իսկ վերջինիս ամուսինը  Թուրքիայում «Մեծ կաշառք» գործով ձերբակալված սկանդալային ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբն է։ Մեծ թվով մեկնաբանություններ կան, որ sms հաղորդագրությունների միջոցով հաղթանակ տանելը անարդարացի է, քանի որ հենց Ռեզա Զարրաբը կարող էր մեծ թվով հաղորդագրություն ուղարկել եւ ապահովել իր հայրենակցի հաղթանակը։

Իսկ Ադրբեջանում առանձնահատուկ հիստերիայի ալիք է բարձրացրել թուրքական Radikal-ի բլոգեր Բյուլենթ Էրիշի հրապարակումը, որտեղ նա քննադատել էր թուրքական կողմին հաղթանակը ադրբեջանցուն տալու համար՝ պնդելով, թե դա թուրքական երաժշտության ամոթալի օրն է։ Բյուլենթ Էրիշը նաեւ հիշատակել էր 2 տարի առաջ Թուրքիայում «Տաղանդը դուք եք» միջազգային նախագծում հաղթած Մաքս անունով շանը՝ պնդելով, թե չնայած մրցույթին բազմաթիվ դերասաններ, երգիչներ ու այլ տաղանդներ ունեցողներ էին մասնակցում, սակայն ամենատաղանադավորը շունը դուրս եկավ։

Թուրք բլոգերի համեմատությունը ադրբեջանցի Էլնուր Հուսեյնովի եւ Մաքս անունով շան միջեւ կատաղեցրել է ադրբեջանցիներին։ Գրեթե բոլոր ադրբեջանական կայքերը վիրավորել են Բյուլենթ Էրիշին։  Իսկ Radikal-ը ստիպված է եղել կայքից հանել հիշյալ հրապարակումը։

Նշենք, որ Ադրբեջանը հայտարարել է, թե «Եվրատեսիլ 2015»-ին Ադրբեջանը ներկայացնելու է Թուրքիայում «Այդ ձայնը դու ես» մրցույթի հաղթող Էլնուր Հուսեյնովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ